Իրաքի հյուսիսում հրետակոծության Է ենթարկվել թուրքական ռազմակայանը
Հուլիսի 28-ին հրետանային արկ Է հարվածել թուրքական ռազմակայանին Իրաքի Դահուքի նահանգի Բամառնի քաղաքի շրջանում, որը գտնվում Է երկրի հյուսիսում: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է SHAFAQ News լրատվական պորտալը՝ վկայակոչելով անվտանգության տեղի ծառայությունների մի աղբյուր: Պորտալի տվյալներով՝ արկը պայթել Է ռազմակայանից ոչ հեռու, ինչը բռնկում Է առաջացրել: Պատահարի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: