Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քիչ առաջ ավարտվեց Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը։ Դատավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով։