Ֆրանսիայում նոյեմբերի 5-ին շուրջ 600 հազար մարդ մասնակցել է գնաճի դեմ համազգային ակցիային, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՆԳՆ նախնական գնահատականը։ Երկրում անցկացվել է մոտ 180 միջոցառում, և մասնակիցների թիվն այս օրը դարձել է առավելագույնը սեպտեմբերին հուզումների մեկնարկից ի վեր։ Նախարարությունում հայտարարել են, որ ակցիաներն անցել են հանգիստ, թեև Նանտում և Օրլեանում չեն խուսափել միջադեպերից։ Լիոնում ավտոմեքենա են հրդեհել, իսկ Տուլուզի մոտակայքում՝ դպրոց։
Բողոքի ցույցերը կազմակերպել էին պետական հատվածի և մասնավոր ընկերությունների հիմնական արհմիությունները։ Նրանց միացել են «դեղին բաճկոնավորներն» ու ուսանողները, որոնք սեպտեմբերից պահանջում են լուծել գերծանրաբեռնված դասարանների, ուսուցիչների պակասի և դպրոցական մաշված շենքերի խնդիրները։ Գործադուլ են անցկացրել պետության կողմից ուղղակիորեն վարձված ծառայողների գրեթե 10%-ը։