ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց է գրանցվել․ կողմերը մոտ են համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման շուրջ դիվանագիտական համաձայնագրի ձեռքբերման գործում առաջընթաց է նկատվում։


Bloomberg գործակալությունը հայտնել է, որ կողմերն ավելի ու ավելի են մոտենում վերջնական համաձայնության հասնելուն։ Տեղեկատվության համաձայն՝ Թեհրանը, ի տարբերություն իր նախկին դիրքորոշման, պատրաստակամություն է հայտնել բանակցությունների շրջանակում քննարկել նաև միջուկային ծրագրին առնչվող որոշ հարցեր։