Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում գրում է.
Եվ այսպես,
քանի որ որոշ շրջանակներ հասցրին այս պատմությունը վերածել հերթական լայքերը հավաքագրելու և քաղաքական շահարկումների առիթի, հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել։
Հատկապես աշակերտների ապագայով այդքան մտահոգ շրջանակների համար մեկ փաստ արձանագրեմ․ տնօրենի նշանակման պահին դպրոցն ուներ 185 սան, այսօր՝ ավելի քան 960։ Ընդ որում, այս պահին դեռ տասնյակ ընդունելության դիմումներ կան։ Կարծում եմ՝ սա տնօրենի աշխատանքի և արձանագրված իրական արդյունքի մասին ամենախոսուն փաստն է։
Առանձին շնորհակալությունս այն լրագրողներին և քաղաքացիներին, որոնք չմոռացան մարդկային ամենատարրական արժեքների՝ արժանապատվության, անձնական կյանքի անձեռնմխելիության և անմեղության կանխավարկածի մասին։ Կարողացան տարբերել հանրային հետաքրքրությունը անձնական կյանքի շահարկումից և հեռացրին տեսանյութն իրենց էջերից։ Սա պարզապես մասնագիտական կամ անձնական ընտրություն չէ, այլ պատասխանատվության դրսևորում։
Եվ, իհարկե, իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում տնօրենին։