Հայ շախմատիստների արդյունքները Կրետեում անցկացվող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությանը

կղզում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:


Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։


Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, որը 5 հնարավորից ունի 5 միավոր։


Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները։


Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։


Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մոնթե Ավետիսյանը, Ռաֆայել Զաքարյանը և Մարկ Ադամյանն ունեն 4.5 միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները։


Այսօր հանգստյան օր է։ 6-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։