Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին` նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Փաշինյանը թվիթերյան էջում ֆրանսերեն գրառում է արել:

«Իմ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Էմանուել Մակրոնին` վերընտրվելու առթիվ, մաղթում եմ լավագույնը` հետագա հինգ տարիներին` ի բարօրություն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի և ի փառս Ֆրանսիայի»,- գրել է նա: