Մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի այցը Հայաստան
Մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: