ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Իրանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մենք խոսել ենք և խոսում ենք Իրանի հետ»,- ասել է Թրամփը՝ չմանրամասնելով բանակցությունների բովանդակությունը։


ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ ամերիկյան գործողությունների արդյունքում Հորմուզի նեղուցը բաց է նավագնացության համար։


Միևնույն ժամանակ, Fox News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունները նոյեմբերի 9-ին վերսկսելու հնարավորությունը։


Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հարցով խորհրդակցություններ են անցկացվել Սպիտակ տանը նոյեմբերի 4-ին և 5-ին։ Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել նոյեմբերի 9-ին՝ հաշվի առնելով այդ օրվա լուսնային պայմանները։

Այդուհանդերձ, այս տեղեկությունները դեռ չեն նշանակում, որ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ վերջնական որոշում է կայացվել։