Մերձբալթյան երկրները և Լեհաստանը հրահրում են Ռուսաստանի հետ առճակատման աճ. Պեսկով
Մերձբալթյան երկրները և Լեհաստանը պատրաստ են ամեն ինչ անել Ռուսաստանի հետ հետագա առճակատում հրահրելու համար՝ չմտածելով դրա հետևանքների մասին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք Մերձբալթյան երկրների, Լեհաստանի ներկայացուցիչների ավելի ու ավելի ագրեսիվ տրամադրվածությունը»,- ասել է նա՝ ի պատասխան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի՝ կարմիր գծերը հատելու և Ուկրաինային կործանիչներ մատակարարելու կոչը մեկնաբանելու խնդրանքի։ 

«Ակնհայտ է, որ նրանք պատրաստ են ամեն ինչ անել հետագա առճակատման աճ հրահրելու համար՝ հավանաբար քիչ մտածելով դրա հետևանքների մասին։ Իհարկե, շատ ցավալի է, որ այս պայմաններում, ասենք այսպես, եվրոպական խոշոր երկրների ղեկավարները, որոնք եվրոպական բոլոր գործընթացների շարժիչն են, ցավոք, չեն կատարում հավասարակշռող դեր և ծայրահեղական հակումներով ներկայացուցիչներին չեն հավասարակշռում»,- ասել է նա։