ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։


Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը, որը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել և որակական նոր մակարդակ է գրանցել։ Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության խորացման և առկա կապերի ամրապնդման շուրջ։ Այս տեսանկյունից կարևորվել են փոխայցերն ու փորձի փոխանակումը։