Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակման հետ։

Ելույթ ունենալով Կոնգրեսում՝ Շերմանը իր գործընկերներին և վարչակազմին կոչ է արել  պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ որպես իր գործողությունների իրական հետևանքներ։

«Կոնգրեսը չի կարող լռել, քանի որ Ադրբեջանը փորձում է սովամահ անել և սառեցնել Արցախի 120 հազար հայերի»,- ասել է Շերմանը։