Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են պետական սահմանի ընդհանուր հատվածի դելիմիտացիայի ընթացակարգը։ Այս մասին այսօր Բիշքեկում Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։
«Վերջակետ է դրվել սահմանային հարցերին»,- ասել է նա համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո։ Ժապարովի կարծիքով՝ այդ գործոնը «առանցքային դեր կխաղա երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների զարգացման գործում» և «կնպաստի Կենտրոնական Ասիայում կայունությանն ու անվտանգությանը»։