ՀՀ և ՌԴ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2 մլրդ 600 մլն դոլար. երևի այն պետք է արդեն այլ արժույթով հաշվել. Մենք Ձեզ հետ կպայմանավորվենք. Լավրովը՝ Արարատ Միրզոյանին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Օրերս՝ ապրիլի 30-ին, կլրանա Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, իսկ այս տարի կլրանա Համագործակցության և փոխգործակցության 25 տարին: Սրանք մեր դաշնակցության նշանային ամսաթվեր են»,- ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և հավելեց, որ իրենք գնահատում են անփոփոխ վստահության և քաղաքական երկխոսությունը ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև:
Նրա խոսքով՝ մինչև այս ամսվա ավարտը նախատեսվում է 34-րդ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը:
«Ռուսաստանը մնում է ՀՀ առաջատար առևտրային գործընկերը: Անցյալ տարի այն կազմել է ավելի քան 2 մլրդ 600 մլն դոլար»,- ասաց նա և հավելեց, որ հավանաբար արդեն պետք է այլ արժույթով հաշվել. «Մենք ձեզ հետ կպայմանավորվենք»:
Մանրամասն՝ տեսանյութում