Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունը

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։ը


Այսօր տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը։


Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39 մ է, բարձրությունը՝ 5.10 մ, լայնությունը՝ 1.5 մ։


Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։