Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշել է, որ «Եվրոպայի խորհրդում մեծամասնություն կազմած ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները չարաշահում են այդ հանգամանքը և հետևողականորեն կազմակերպությունը վերածում են հակառուսաստանյան քաղաքականության գործիքի»:

Նախարարությունը նշում է, որ Եվրոպայի խորհուրդը փետրվարի 25-ին ընդունել է կազմակերպության կանոնադրական կառույցներում Ռուսաստանի ներկայությունը «սառեցնելու խտրական որոշումը»: