Պատմությունը իրական է. Գեղամ Նազարյանը ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից ուշագրավ զրույց է հրապարակել

ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանը սոցցանցի իր էջում գրում է.


Կիրակնօրյա մտորումների շարքից


Պատմությունը իրական է


Х թվական, Հայաստան։ Զրուցում են երկու հոգի, որոնք այսօր ջան հայրենասերներ ջաների կարկառուն ներկայացուցիչներից են։

Առաջին_ Դու մանդատ ես վերցնելու, թե՞ե գործադիր ես գնալու։

Երկրորդ_ Քմծիծաղ եւ պատասխան_ Երեխա եմ, ինչ եմ, իհարկե գործադիր փողն այնտեղ է։ Իսկ դո՞ւ։

Առաջին_ Ես էլ, լակոտ եմ ինչ եմ գնամ էդ մուրացկանի փողով պատգամավոր աշխատեմ։ 


Հիմա սրանք ի՞նչ են։ Հիմա էլ Հայաստանի փրկիչ են խաղում։ Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ։