Չենք ծրագրում հարձակվել այլ երկրների վրա, Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել․ Լավրով
Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել այլ երկրների վրա, այն Ուկրաինայի վրա էլ չի հարձակվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է rbc.ru-ն։

Անդրադառնալով միջուկային պատերազմի հավանականության հարցին՝ Լավրովն ասել է, որ չի ուզում հավատալ դրա հնարավորությանը։