Թուրքիայի ու ԱՄՆ-ի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ բանակի գեներալ Մարկ Միլլեյի հետ։

Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ զարգացումների վերաբերյալ  և խոսել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։

Թուրքական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հայտնում հեռախոսազրույցից: 

Աղբյուր`ermenihaber.am