Պուտինը չի պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ասել է, որ Ռուսաստանին սպասվում են հետագա տնտեսական պատժամիջոցներ։

«Նա չի պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն», – ասել է Բայդենը Վլադիմիր Պուտինի մասին՝ նշելով, որ ՌԴ նախագահը խիստ թերագնահատել է Արևմուտքի հնարավոր արձագանքը իր ագրեսիային։

«Պուտինի պատերազմը կանխամտածված էր և առանց հրահրման: Նա մերժեց դիվանագիտական ​​կրկնվող ջանքերը… Նա կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Եվ նա կարծում էր, որ կարող է բաժանել մեզ… Պուտինը սխալվում էր: Մենք պատրաստ էինք»,- ասել է Ջո Բայդենը: