Շմիգալ․ Ուկրաինան հատուկ ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնում
Ուկրաինան հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացնում, սոցիալական ցանցերում գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը», - նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։

Շմիգալի խոսքով՝ Կիևում հույս ունեն, որ Ուկրաինայի անդամակցության որոշումը անհապաղ կերպով կկայացվի։

Աղբյուր՝ azatutyun.am