Ռուսաստանը երաշխավորել է ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում տեղի ունենալիք հնարավոր բանակցություններում, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ТАСС-ը։
Ռուսական պատվիրակությունը սպասում է Ուկրաինայի պատասխանին՝ բանակցությունների վերաբերյալ Բելառուսի ժամանակով մինչև ժամը 15:00-ն, հավելել է նա։