Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է իր թվիթերյան էջում։
Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։
«Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ Համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- Twitter-ի իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։