Աբու Դաբիում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները


 

Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։


 

Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ։

 


Նրա խոսքով՝ առաջին հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանց են միացել նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։


 

«Մենք կհամեմատենք դիրքորոշումները և կհամակարգենք քայլերը բանակցությունների հաջորդ փուլից առաջ»,- հայտարարել էր Ումերովը։