Ռուսաստանում բենզին չկա. «Ռոսնեֆտը» սահմանափակումներ է մտցրել ՌԴ բոլոր տարածաշրջաններում

«Ռոսնեֆտը» իր բենզալցակայաններում սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում, հայտարարել է Անդրբայկալյան երկրամասի էկոնոմիկայի զարգացման նախարարությունը «Մաքս» մեսենջերում:


Նախարարության տվյալներով՝ քաղաքային բենզալցակայաններում կարելի է ձեռք բերել մինչև 30 լիտր վառելիք, մայրուղիներում՝ մինչև 50 լիտր: Գերատեսչությունը այլ մանրամասներ չի տրամադրել: