Ուկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. Պեսկով

«Ուկրաինական թեմայով բանակցությունները, որոնք տեղի են ունենալու Աբու Դաբիում Ռուսաստանի մասնակցությամբ, լինելու են եռակողմ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ»:


Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Աբու Դաբիում շփումներին մասնակցելու Եվրոպայի ծրագրերի մասին հաղորդագրությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Այն, ինչ տեղի է ունենալու Աբու Դաբիում առաջիկա օրերին, եռակողմ բանակցություններ են Ռուսաստանի, Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ:


Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, դուք գիտեք, որ ամերիկացիները եվրոպացիների հետ, ուկրաինացիները եվրոպացիների հետ ունեն շփման սեփական ուղիները: Եվ արդեն իրենք, ըստ ամենայնի, կառուցում են կոորդինացման սեփական մեխանիզմը: Բայց նորից կրկնում եմ՝ խոսքը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասին է»,- ընդգծել է նա:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ նոյեմբերի 10-11-ը ԱՄԷ-ում բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում։