Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի
և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը արդյունքներ է տալիս։ Այս մասին
հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ
ունենալով ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում։
Նա
նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտումներ ունի։ Շոյգուն
ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման
կարևորությունը։
Նշենք,
որ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների
14-րդ տարեկան հանդիպումը։ Նիստում քննարկվել են ԱՊՀ-ում անվտանգության
մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև արձագանքման հնարավոր համատեղ
միջոցները։