Անկարան Եվրոպայի հետ քննարկում է եվրոպական անվտանգության համակարգից ԱՄՆ դուրս գալու հարցը. Ֆիդան

Անկարան Եվրոպայի հետ քննարկում է եվրոպական անվտանգության համակարգից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։


Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգտոնը այլևս չի ցանկանում իրեն ծանրաբեռնել միջազգային համակարգի խնդիրներով։


«Ուստի ճգնաժամերի խորացումից և լարվածության նոր գոտիների ստեղծումից խուսափելու համար անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն մեզ համար կարևոր համակարգեր են։ Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք կառավարել դա, եթե ԱՄՆ-ն դուրս գա եվրոպական անվտանգության համակարգից, ինչպես կարող ենք մեղմել հետևանքները»,- հավելել է Ֆիդանը։