Նարեկ Կարապետյանի վստահությունը մի բան է հուշում՝ նախորդ ընտրությունների ընտրակաշառքի բյուջեից մի քիչ փող է մնացել․ Ազարյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների։


Այս հայտարարությունը պիտի գրավի Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը։


Ինչո՞ւ։


Որովհետև էս վստահությունը մի բան է հուշում։


Աչքիս՝ նախորդ ընտրությունների ընտրակաշառքի բյուջեից մի քիչ փող է մնացել, հիմա էլ ձեռքը կրակն են ընկել՝ ո՞նց ծախսեն։ Մի բան էլ՝ երևի դեռ չբացահայտված ու չձերբակալված «տասովշիկներ» կան պահեստում։