«Իմ ԱյԴի» համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ

ImID համակարգում այսօր նկատվում են որոշակի դանդաղումներ, հայտնում են ՊԵԿ-ից:


«Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի ստացված տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09։52-ից, նկատվում են որոշակի դանդաղումներ՝ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը շարունակում է գործել անխափան։


Միաժամանակ հայտնում ենք, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ն կատարում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։


Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասվում է հայտարարության մեջ: