«Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ հակամարտության արդարացի ավարտի համար, սակայն նաև վճռականորեն տրամադրված է պաշտպանել իրեն»:
Այս մասին Financial Times թերթի համար իր հոդվածում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը պատրաստ է դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ, եթե տեսնի արդարացի և արժանապատիվ լուծում գտնելու ԱՄՆ-ի ազնիվ ձգտման համոզիչ ապացույցներ, ինչը թույլ կտա վերջնականապես ավարտել այս հակամարտությունը»,- հայտնել է Արաղչին:
«Իրանը հաստատակամորեն մտադիր է հասնել հակամարտության արժանապատիվ և խաղաղ կարգավորման, սակայն մենք նաև լիովին պատրաստ ենք պաշտպանել մեզ»,- հավելել է նա:
Արաղչին նկատել է, որ այս պատերազմի մեջ մտնելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելնում էր Իրանի մասին սխալ պատկերացումներից:
«Այս սխալի կրկնությունն այժմ կհանգեցնի լոկ ան համեմատելիորեն ավելի ծանր հետևանքների»,- գրել է իրանցի նախարարը: