Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսլամական հեղափոխության պահապանների
կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է հինգերորդ սերնդի երկրորդ ամերիկյան F-35 կործանիչի
ոչնչացման մասին։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ռազմական հրամանատարության
տեղեկություններով՝ ինքնաթիռը խոցվել է Իրանի կենտրոնական հատվածում, փոխանցում է IRIB-ը։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվել է, որ
կործանիչը խոցվել է նոր ՀՕՊ համակարգով։
F-35 կործանիչի օդաչուն կատապուլտի է
ենթարկվել։
Ինչպես հաղորդում է Tasnim-ը, իրանցի զինվորականները,
ենթադրաբար, գերի են վերցրել օդաչուին։
Հաղորդվում է, որ ԱՄՆ ռազմա-տրանսպորտային
ինքնաթիռներն ու ուղղաթիռները շարունակում են օդաչուի որոնումները՝ հաշվի առնելով,
որ նա ողջ է մնացել։