Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահի կողմից Հորմուզի նեղուցի բացման մասին հայտարարությունից հետո այսօր առավոտյան տարբեր երկրների պատկանող երեք լցանավեր ուղղվել են դեպի թույլատրված անցման համար սահմանված միջանցք, սակայն ստիպված են եղել հետ դառնալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Նրանք
հավելել են, որ Հորմուզի նեղուցը փակ է, և այս գոտում ցանկացած տեղաշարժ կհանդիպի
«կոշտ արձագանքի». «Արգելվում է ցանկացած նավի տեղաշարժ Իսրայելի, Միացյալ
Նահանգների, նրանց դաշնակիցների և կողմնակիցների նավահանգիստներ, ինչպես նաև այդ
նավահանգիստներից ցանկացած ուղղությամբ»։