Քաղաքացիակենտրոն լրատվություն
Չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի կունենա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավիի և իրանցի գեներալների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Պակպուրի հրաժեշտի արարողությունը։
Այս մասին տեղեկացրել են «Մեծ Թեհրան» շրջանի ԻՀՊԿ վարչությունից։
Իրանի ռազմական վերնախավի գրեթե ամբողջական կազմի կորուստը տեղի է ունեցել փետրվարի 28-ին սկսված «ճշգրիտ հարվածների» արդյունքում, որոնք թիրախավորել էին հրամանատարական կետերը։