Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխվում է։
Ինչպես հայտնում է AПA-ն, սա արտացոլված է
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների մասին»
Ադրբեջանի սահմանադրական օրենքում՝ հաստատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ։
Մինչ այժմ գործող Նախիջևանի Ինքնավար
Հանրապետության Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության
հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի
պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, որոնք գործում են
մինչ օրս։
Նոր խմբագրության մեջ նշվում է, որ
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի անքակտելի մասը:
Փոփոխություններ են կատարվել նաև մի քանի այլ հոդվածներում: