«Իմաստ չունի». Իրանը հրաժարվում է բանակցություններից

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմաիլ Բաղաին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու հնարավոր միջնորդական ջանքերի քննարկումը ներկայումս «իմաստ չունի»։ Նա այս հայտարարությունն արել է այսօրը կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Al-Jazeera-ն։


«Այս պահին մարտական ​​գործողությունները շարունակվում են։ Այս կոնկրետ իրավիճակում երկիրը (Իրանը - խմբ.) պաշտպանելուց բացի՝ որևէ այլ բանի մասին խոսելը տեղին չէ»,- ասել է նա։


Բաղաին հավելել է, որ Իրանը «պարտադրված» պատերազմ է մղում, որը «ինքը չի սկսել»։


Իրանի ԱԳՆ-ն հերքել է նաև Ադրբեջանի, Կիպրոսի և Թուրքիայի վրա հարձակումները։


«Իրանի տարածքից Ադրբեջանի, Թուրքիայի կամ Կիպրոսի վրա գնդակոծություններ չեն  եղել»,- Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաիի խոսքերը մեջբերել է Al Jazeera-ն։