Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ ռազմական գործողությունների արդյունքում Իրանում զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ։
Դեսպանի խոսքով՝ «Պատերազմը պարտադրվել է Իրանին, և Իրանը որևէ դեր չի խաղացել այն սկսելու մեջ: Սակայն ԻԻՀ-ն վճռականորեն տրամադրված է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից»:
«ԱՄՆ-ն այս հարձակումների մասնակից է։ Պետք է ընդունի սեփական պատասխանատվությունը և դադարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրությանը մոլորեցնելը։ Ուժի կիրառմամբ համաձայնությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է. մենք չենք հանձնվի»,- ասել է դեսպանը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ Իսրայելի գործողությունները դատապարտելու համար։
«Բարձր ենք գնահատում ազնիվ ժողովրդի զորակցության և աջակցության համար. մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը»,- ասել է դեսպանը։