Քաղաքացիակենտրոն լրատվություն
COP17-ի, Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների Կողմերի համատեղ լիագումար նիստում քննարկվել է բանակցությունների ընթացքում արձանագրված առաջընթացը։

COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է պատվիրակությունների կառուցողական աշխատանքը, համագործակցությունն ու փոխըմբռնումը՝ Կողմերի միջև համաձայնության հասնելու համար։

Քննարկումների նպատակը բովանդակալից որոշումների շուրջ համաձայնության ձևավորումն է՝ ուղղված Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացմանը և համատեղ հանձնառությունները գործնական արդյունքների վերածելուն։