Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր․ հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:



Այցի ընթացքում Կարեն Բրուտյանը ծանոթացել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքներին, զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքին, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։