Ադրբեջանը հիմքեր և լեգիտիմություն չունի Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Հայաստանի վրա նոր հարձակման համար, Ազգային ժողովում լրագրողներին ասաց արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը:
Նա նշեց, որ տարածաշրջանում, Հայաստանի սահմաններին ցանկացած լարվածություն, էսկալացիա մտահոգիչ է։
«Ինչ վերաբերում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հնարավորությանը, Ես կշարունակեմ պնդել, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնավոր պատճառներ և լեգիտիմություն չունի», - նշեց Խանդանյանը:
Դիտարկմանը, թե 2022-ին ևս նման բան չի եղել, նա ասաց, որ անվտանգության վիճակը հիմա և այն ժամանակ շատ տարբեր է: Բացի այդ, կա խաղաղության պայմանագրի պատրաստի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել թեկուզ այսօր։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք ուսումնասիրում են իրավիճակը և գնահատում ռիսկերը: Անընդհատ աշխատանքներ են տարվում, գնահատականներ են տրվում և քայլեր են ձեռնարկվում հակազդելու համար։
«Բայց այս պահին ես նման ռիսկ չեմ կանխատեսում, որևէ ռիսկի մասին չեմ կարող խոսել»,-ասաց Խանդանյանը: