Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ իրանական միջուկային ծրագրի հարցով ոչ ուղիղ բանակցությունների հինգերորդ փուլին, հաղորդում է IRNA-ն։
«Ժամանակն է որոշում կայացնելու»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցում։
Օմանի միջնորդությամբ անցկացվող երկկողմ խորհրդակցություններին կմասնակցի նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։
Արաղչիից բացի,
իրանական պատվիրակությունը ներկայացնում են քաղաքական հարցերով փոխարտգործնախարար
Մաջիդ Թախթ-ի-Ռավանչին,
իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև այլ
դիվանագետներ և փորձագետներ։