«Մենք շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ». Վրաստանի նախագահ

Մենք կողմերից մեկն ենք, որը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցմամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ղեկավարությանը դա անելու պատրաստակամության համար։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։


«Խաղաղությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար և հնարավորություններ են ստեղծում բոլոր երեք երկրների համար։ Այս համատեքստում չկա մի օր, որ մեծ պետություններից մեկը չխոսի այս տարածաշրջանի մասին։ Մենք նաև հրաշալի հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել առ այն, որ այս տարածաշրջանը գրավիչ լինի բոլորի համար»,- ասել է Կավելաշվիլին։