Բուդապեշտից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել ընտրություններում։
«Մեզ հետաքրքրում է միայն այն, թե ինչպես կարող ենք բարձրացնել մեր երկրի հեղինակությունը: Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ կարող է մեկնել ԱՄՆ, և հույս հայտնել, որ այնտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Պարոն Թրամփի կարծիքը Թուրքիայի մասին շատ դրական է։ Եվ մեր կարծիքը ԱՄՆ-ի մասին համընկնում է։ Մենք ունենք ամուր հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և անկեղծության վրա»,- նշել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ուժեղանում է, և երկրի արդյունավետությունը մեծանում է։ Նա համոզմունք է հայտնել, որ Անկարան ռազմավարական նշանակություն ունի միջազգային ասպարեզում։