Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն կրկնել է սեփական հավատալիքներից ծնված, վաղուց ծեծված ու հազար անգամ մեկնաբանված թեզն այն մասին, թե ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի:
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության հիմնարար պայման է, Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք»,- սեփական խոսքերի վրա վստահ հայտարարել է Հաջիզադեն:
Չսահմանափակվելով Սահմանադրության հերթական հիշատակմամբ, նա նաև ուսումնասիրության տակ է առել ՀՀ պետական զինանշանը և այս անգամ էլ դժգոհել զինանշանից:
«Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներ»,- ասել է նա։