Ո՞վ է Հռոմի նոր պապը

Վատիկանում ունեցած մեր աղբյուրի հավաստմամբ Հռոմի նոր պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրանցիսկը։

ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ. պատմության մեջ առաջին ամերիկացի պապը կկրի Լեոն XIV անունը։ Այս մասին հայտնում է CNN լրատվականը։


69-ամյա Փրևոստը ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում։ Միջազգային փորձ ունեցող առաջնորդը երկար տարիներ աշխատել է որպես միսիոներ Հարավային Ամերիկայում և վերջերս ղեկավարել է Վատիկանի ազդեցիկ կառույցներից մեկը՝ եպիսկոպոսների նշանակումների հարցերով զբաղվող դիկաստերիան։ 


Սպասվում է, որ նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումները։