Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի բնակարանային ֆոնդի ռենովացիայի ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ռենովացիայի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները։ Քննարկվել են կառուցապատողների առաջարկները, դիտարկվել ծրագրերի իրագործման հնարավոր ուղղություններն ու մեխանիզմները։
Կառուցապատող տարբեր ընկերությունների հետ հանդիպումները շարունակական են լինելու՝ բոլոր առաջարկները քննարկելու և ռենովացիայի ծրագիրն ամբողջացնելու նպատակով։