Ելիսեյան պալատի մոտ զրահապատ մեքենաներ են տեղակայվել․ Ֆրանսիայում նոր զանգվածային ցույցեր են սպասվում

Ֆրանսիական ժանդարմերիայի զրահապատ մեքենաները տեղակայվել են Ելիսեյան պալատի դիմաց՝ Փարիզում զանգվածային ցույցերի ֆոնին, զինված զորքերը հերթապահություն են իրականացնում նաև Լուվրի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։


Շաբաթ օրը Ֆրանսիայում կրկին զանգվածային ցույցեր են անցկացվելու, որոնց միանալու են արհմիությունները, ուսանողները և «դեղին բաճկոնավորները»։ Նրանք բողոքում են կենսապահովման գների բարձրացման և կրթության վատթարացման դեմ։ Երկրով մեկ բողոքի ցույցերին սպասվում է մինչև 500 հազար մարդու մասնակցություն։


Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են ամենուր զինվորականների, ինչպես նաև ոստիկանության և ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանումների, զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և ջրցան մեքենաների տեղակայման մասին։