Ֆրանսիայի իշխանություններն արգելել են առաջիկա օրերին ցույցեր կազմակերպել

Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին նախատեսված այն ցույցերը, որոնք չեն կազմակերպվում արհմիությունների կողմից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կառավարության անդամների հետ առաջիկա բողոքի ակցիաներին նվիրված խորհրդակցությունից հետո։


«Եթե խոսքը արհմիությունների կազմակերպած ցույցերի մասին է, ապա պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Իսկ եթե դրանք արհմիությունների կազմակերպած ցույցեր չեն, ապա կարգելենք դրանք ամենուր, որտեղ դա հնարավոր կլինի»,- ասել է Մակրոնը։


Նախագահի խոսքով՝ ներկայումս բողոքի ակցիաների համար հարմար ժամանակ չէ։


Մակրոնը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը վերագրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին՝ հայտարարելով, որ նրանց նպատակը «Հանրապետությունը ոչնչացնելն է»։