Համբարձում Մաթևոսյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի ազգային տաղավարը

Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը շրջել են COP17-ի կապույտ գոտում տեղակայված Հայաստանի ազգային տաղավարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ազգային տաղավարի գաղափարն ու բովանդակությունը՝ անդրադառնալով երկրի հարուստ կենսաբազմազանությանը, բնության պահպանության ոլորտում ազգային առաջնահերթություններին և իրականացվող նախաձեռնություններին։


Հայաստանի ազգային տաղավարը հարթակ է միջազգային գործընկերներին երկրի բնական ժառանգությունը ներկայացնելու, դրա պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները լուսաբանելու և համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր համագործակցություններ ձևավորելու համար։