Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, զոհեր չկան, հայտնել է քաղաքի նահանգապետի վարչությունը։
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, մեկնաբանելով երկրաշարժը, ասել է, որ «երկրաշարժը շատ ավելի կարևոր հարց է, քան ընտրություններում հաղթելը կամ իշխանության ծարավը։ Հետևաբար մեզ անհրաժեշտ է միասնություն, համախմբվածություն, համերաշխություն և ընդհանուր բանականություն»։
Ստամբուլում տեղի ունեցած առաջին՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից ի վեր մինչ այս պահը գրանցվել է ավելի քան 50 փոքր երկրաշարժ։